211652_close_icon
views-count1036 դիտում article-date 20:22 24-10-2022

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը դեմ չէ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ֆորմատով խորհրդակցություններին

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ֆորմատով խորհրդակցությունների մեկնարկի շուրջ։

Այս մասին Ադրբեջանի նախագահը ասել է Վրաստանում մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եթե հայկական կողմը պատրաստ է դրան, ապա մենք պատրաստ ենք»,- ասել է Ալիևը։

Նմանատիպ նյութեր