3435 դիտում
19:21 13-01-2017
ՀՀ ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնն ամփոփում է կատարված աշխատանքները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հունվարի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի 2017 թ.-ի կատարած աշխատանքների հաշվետու նիստը, որին ներկա էր ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը:
Ներկայացնելով նախորդ տարում կենտրոնի կատարած աշխատանքները՝ կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանն ըստ ոլորտների ամփոփեց հիմնական գործառույթներն ու ներկայացրեց գրանցված ցուցանիշները:
-2016 թ. հեշտ տարի չէր, սակայն հնարավոր եղավ կատարել մեր առջև դրված խնդիրները, որոնց արդյունքն այսօր ակնհայտ է: Մեր կենտրոնի հիմնական նպատակը կանխարգելումն է՝ մարդկային կորուստներից խուսափելու համար: Հավատով ենք, որ 2017 թ.-ը նոր ձեռքբերումների և դրական ցուցանիշների տարի է լինելու:
Նախորդ տարի կենտրոնը փորձաքննություն է անցկացրել հանրապետության 10105 օբյեկտներում՝ այդ թվում 4887 վերելակի, 264 գազալցակայանի, 338 բենզալցակայանի, 122 կարուսելի, 1090 կաթսայատան, որոնց հիման վրա կազմվել է թերությունների վերացման 3000 միջոցառումների ծրագիր:
Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ն իր առջև դրված խնդիրներն ու ծրագրերը 2016 թ.-ին իրագործել է 93 %-ով:
ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանը դրական գնահատեց կենտրոնի աշխատանքները, սակայն հորդորեց աշխատել նոր եռանդով և տարին ամփոփել նոր արդյունքներով.
-Նկատելի և գովելի են այս տարիների ձեր աշխատանքները, բայց 2017 թ.-ին պետք է աշխատել նոր և արտակարգ ռեժիմով, և որ շատ կարևոր է՝ մաքուր ձեռքերով: Իհարկե, եղել են և բացթողումներ, առանձին ու բարդ դեպքեր, բայց նոր տարում պետք է սկսել նորովի: Ակնկալիքները շատ են և պարտավորեցնող: Հուսով եմ, դեկտեմբերին ամփոփելով 2017 թ.-ի աշխատանքները, նոր ցուցանիշներ կներկայացնեք:
Անդրադառնալով բենզա և գազալցակայաններում կազմակերպված ստուգումներին՝ Հ. Մխիթարյանը հանձնարարեց վերսկսել ստուգումները և ակտիվ համագործակցել Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հետ:
Լսելով տարբեր ոլորտների զեկույցները՝ Ա. Պետրոսյանը հորդորեց ջրային լողամիջոցները և վերելակները խիստ վերահսկողության տակ պահել: Անմիջապես դադարեցման փաստաթղթեր կազմել այն վերելակների համար, որոնք շահագործման ընթացքում թեկուզ չնչին խնդիրներ կունենան:
Ամփոփիչ նիստի ավարտին կենտրոնի տնօրենը ՀՀ ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պատվոգրով պարգևատրեց կենտրոնի 14 աշխատակցի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
Նմանատիպ նյութեր
4494 դիտում
18:32 16-03-2020
576 դեպք, որից 447-ը՝ արտակարգ. ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփում է անցած շաբաթը
5084 դիտում
12:46 23-03-2020
9 մահ, 240 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփում է անցած շաբաթը
2371 դիտում
14:04 30-03-2020
ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփում է անցած շաբաթը
Այս բաժնից
736 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
1030 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
661 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան