211652_close_icon
views-count17779 դիտում article-date 10:34 23-10-2022

Ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են Mercedes-ները, բժիշկները տեղում օգնություն են ցուցաբերել վարորդներին, օպերատիվ են գործել հրշեջներն ու պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում Գյումրի քաղաքի Օզանյան փողոցի թիվ 4/5 տան հարևանությամբ բախվել են 30-ամյա Վարսիկ Բ-ի վարած Mercedes մակնիշի և 29-ամյա Անդրանիկ Մ-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենանեը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Անդրանիկ Մ-ն, նրա ուղևոր՝ 23-ամյա Ռուստան Բ-ն տեղում առաջին բուժօգնությունն են ստացել օպերատիվորեն ժամանած Գյումրու բժիշկների կողմից, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի գումարտակի պարեկները։

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 


[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր