211652_close_icon
views-count58331 դիտում article-date 17:53 20-10-2022

Երևանում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի բացառիկ մրցաշար. հայազգի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Կարո Մուրատը նոկաուտի ենթարկեց լեհ բռնցքամարտիկ Նորբերտ Դամբրովսկուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հոկտեմբերի 19-ին, Երևանում՝ Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Փրայմ Հոլ» ժամանցի կենտրոնում տեղի ունեցավ բացառիկ մարզական մրցաշար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այն պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշար էր։ Մասնակցում էին մի շարք անվանի բռնցքամարտիկներ, իսկ մրցաշարի եզրափակիչ ռաունդում հանդես եկավ հայազգի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Կարո Մուրատը։ Նրա մրցակիցը լեհ Նորբերտ Դամբրովսկին էր։ 

39-ամյա Կարո Մուրատի և 34-ամյա Նորբերտ Դամբրովսկու մենամարտի 10-րդ ռինգում Կարո Մուրատը նոկաուտով հաղթեց։  , 

Սա նրա առաջին մրցույթն էր Հայաստանում։ 

Մրցաշարին ներկա էին բռնցքամարտի բազմաթիվ երկրպագուներ, սիրված ու ճանաչված բռնցքամարտիկ, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը, սիրված ու ճանաչված մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 19-ին, ժամը 19:00-ից Երևանի Prime Hall ժամանցի կենտրոնում կմեկնարկի պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշար։ Մենամարտին մասնակցելու էին մի շարք անվանի բռնցքամարտիկներ, իսկ մրցաշարի եզրափակիչ համարում հանդես կգա հայազգի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Կարո Մուրատը, ով մենամարտելու է իր հայրենիքում առաջին անգամ։

Գլխավոր մենամարտում հանդիպելու էին Կարո Մուրատն ու Նորբերտ Դամբրովսկին:

«Իմ մարզական կարիերայում առաջին անգամ ելույթ կունենամ հայրենիքում»,-հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում ասել էր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 39-ամյա Կ. Մուրատը։

Վերջինս  կարիերայում անցկացնելու էր 40-րդ մենամարտը, մինչ այդ 34 հաղթանակ էր տարել, 4 պարտություն եւ 1 ոչ-ոքի ունեցել: Մուրատը վերջին անգամ ռինգ էր դուրս եկել այս տարվա հունիսին եւ հաղթել Ադնան Դերոնյային: 34-ամյա լեհ Դամբրովսկու համար դա լինելու էր 37-րդ հանդիպումը, նա իր հաշվին 24 հաղթանակ ունի:

Դամբրովսկին մայիսին հաղթել է Ադամ Դեյնեսին: «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղի ունեցավ մարզիկների կշռման արարողությունը։ Ներկա էին նաև սիրված ու ճանաչված բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին  չեմպիոն Վիկ Դարչինյանը, սիրված ու ճանաչված մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանը և այլ հյուրեր։ 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 288+
288+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր