211652_close_icon
views-count46546 դիտում article-date 20:16 18-10-2022

Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշար, որում հանդես կգա հայազգի աշխարհահռչակ բռնցքամարտիկ՝ 39-ամյա Կարո Մուրատը, կշռման արարողակարգին ներկա էր աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վաղը՝ հոկտեմբերի 19-ին, ժամը 19:00-ից Երևանի Prime Hall ժամանցի կենտրոնում կմեկնարկի պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշար։

Մենամարտին կմասնակցեն մի շարք անվանի բռնցքամարտիկներ, իսկ մրցաշարի եզրափակիչ համարում հանդես կգա հայազգի աշխարհահռչակ բռնցքամարտիկ Կարո Մուրատը, ով մենամարտելու է իր հայրենիքում առաջին անգամ։

Գլխավոր մենամարտում կհանդիպեն Կարո Մուրատն ու Նորբերտ Դամբրովսկին:

«Իմ մարզական կարիերայում առաջին անգամ ելույթ կունենամ հայրենիքում»,- այսօր՝ հոկտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 39-ամյա Կ. Մուրատը։

Վերջինս  կարիերայում անցկացնելու է 40-րդ մենամարտը, մինչ այդ 34 հաղթանակ է տարել, 4 պարտություն եւ 1 ոչ-ոքի ունեցել: Մուրատը վերջին անգամ ռինգ է դուրս եկել այս տարվա հունիսին եւ հաղթել Ադնան Դերոնյային: 34-ամյա լեհ Դամբրովսկու համար դա լինելու է 37-րդ հանդիպումը, նա իր հաշվին 24 հաղթանակ ունի: Դամբրովսկին մայիսին հաղթել է Ադամ Դեյնեսին:

Այսօր «Դալմա Գարդեն Մոլ»-ում տեղի ունեցավ մարզիկների կշռման արարողությունը։ Ներկա էին նաև սիրված ու ճանաչված բռնցքամարտիկ, WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին  չեմպիոն Վիկ Դարչինյանը, սիրված ու ճանաչված մարզական մեկնաբան Վարդան Թադևոսյանը և այլ հյուրեր։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 493+
493+

Նմանատիպ նյութեր