3036 դիտում
12:26 20-10-2022
Թբիլիսիում հայտնաբերվել են մարմարե տապանաքարեր՝ հայերեն արձանագրություններով
Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության տարածքում (Թբիլիսիի թիվ 104 հայալեզու դպրոցի բակին հարակից) ընթացող վերականգնողական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է երկու տապանաքար։
Վրաստանի հայ համայնքի կայքը տեղեկացնում է, որ Վրաստանի մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանի շնորհիվ անմիջապես դադարեցվել է աշխատանքային գործընթացը, և անմիջապես հրավիրել է խորհրդակցելու «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր` Վան Բայբությանին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դավթյանին, տարածք են հրավիրել Մշակութային ժառանգության պահպանության գործակալության հնագետներին։
Հասարակական գործիչ, Թբիլիսիի հայկական Մշակութային ժառանգության մասնագետ Լևոն Չիդիլյանը քաջ ծանոթ լինելով Վանքի պատմությանը և պանթեոնում թաղված աճյունների դասավորվածությանը՝ առաջին օրվանից մասնակցել և հետևել է պեղումների ամբողջ գործընթացին՝ հնէբաններին տրամադրելով արխիվային նյութեր:
Հնագետներն աշխատել են նաև նախարարության ներքին բակի այլ հատվածներում և հայտնաբերել հինգ դամբարան։ Նրանցից երկուսը հայտնաբերվել է մարմարե տապանաքարերի վրա պահպանված արձանագրությունների տեսքով։ Տապանաքարերը պատկանում են Թիֆլիսի Վանքի Մայր տաճարի ավագ քահանա Տեր Հովհաննես Տեր Պողոսյանին ու նրա կնոջը` Քալի Բեկտաբեկովային։
Վրաստանում Հայաստանի դեսպանության և Վիրահայոց Թեմի միջնորդությամբ, Վրաստանի կառավարության աջակցությամբ, շիրիմները և տապանաքարերը տեղափոխվել են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոն:
Պեղումները շարունակելու Լևոն Չիդիլյանի առաջարկն ընդունվել է, և նախարար Թեա Ծուլուկիանիի կարգադրությամբ 2023 թվականի հունվարից տվյալ հատվածի ողջ տարածքում կիրականացվեն պեղումներ։ Առաջիկա պեղումների վայրում թաղված են եղել Ալեքսանդր և Դարիյա Մանթաշյանները, Հովհաննես, Մարիամ, Կոնստանտին Խատիսյանները, թիֆլիսի քաղաքագլուխներ Ալեքսանդր Մատինյանցը և Պողոս Իզմաիլովը և ուրիշներ:
«Թբիլիսիի ներկայիս թիվ 104 դպրոցի տարածքում 1430-1938 թթ. գործել է Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցին (կառուցված՝ 14-րդ դարում.), որը կոչվել է նաև Վանքի Մայր Տաճար կամ Հարանց վանք: Ժամանակին եռագմբեթ վանական հսկայական համալիրն իր մեջ ներառել է վանահոր երկհարկանի շենքը, Վրաստանի և Իմերեթի թեմի առաջնորդարանը, կրթական ու մշակութային կենտրոններ, բնակելի սենյակներ: Տեղում հուղարկավորվել են նաև ժամանակի մեծերը՝ օրվա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գրավոր թույլտվությամբ: Խորհրդային շրջանում իրականացվող «կարմիր տեռորի» տարիներին, ի թիվս մյուս եկեղեցիների, ավերվել ու ոչնչացվել են նաև Վանքի համալիրն ու պանթեոնը, իսկ տապանաքարերն օգտագործվել որպես շինանյութ ու սալիկ` տեղի ու քաղաքի այլ շենքերը կառուցելիս:
Այսօր վանական համալիրի տարածքում պահպանվել է զանգակատան և երկհարկանի առաջնորդարանի մի մասը, որն այսօր բնակելի շենքի հատվածն է կազմում, տեղում կառուցված են թիվ 104 դպրոցը, Վրաստանի մշակույթի նախարարության շենքը»,- նշված է Վրաստանի հայ համայնքի կայքում։

Նմանատիպ նյութեր
2122 դիտում
11:39 23-07-2022
Արցախի վանական համալիրի տարածքը մաքրելու ընթացքում բացահայտվեց մեկ խաչքար ու մեկ տապանաքար՝ արձանագրություններով
16519 դիտում
23:12 26-02-2016
«Գարունդ հայերեն է գալիս, Ձյուներդ հայերեն են լալիս...». Գագիկ Սուրենյանը ` գարնան առաջին օրվա եղանակի մասին
1481 դիտում
21:03 12-09-2014
Մարմարե սենյակ. ֆոտոշարք
Այս բաժնից
1228 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1063 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
1030 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք