Ֆոն դեր Լայենը ԵՀ-ին անվստահություն հայտնող ԵԽ պատգամավորներին մեղադրել է ՌԴ-ին աջակցելու մեջ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Եվրախորհրդարանի պատգամավորներին, որոնք քվեարկելու են իր ղեկավարած Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) դեմ անվստահություն հայտնելու օգտին, նախապես մեղադրել է Ռուսաստանին աջակցելու մեջ։ Ֆոն դեր Լայենն նման հայտարարություն է արել Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նիստում՝ պաշտպանելով իր Եվրոպական հանձնաժողովին՝ հոկտեմբերի 9-ին անցկացվելիք երկու անվստահության քվեարկությունից առաջ, որոնք նախաձեռնել էին Եվրախորհրդարանի ծայրահեղ աջ և ծայրահեղ ձախ պատգամավորները։
Ֆոն դեր Լայենի պնդմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով «Валдай» քննարկումների ակումբում, չի թաքցրել աջակցությունը Եվրոպայում իր համար աշխատանք կատարող բոլոր հնազանդ ընկերներին։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը հայտարարել է, որ Եվրոպայում բոլորը պետք է շատ ուշադիր լսեին Պուտինի ելույթը՝ հայտարարելով, որ դրանում նա Բրյուսելին մեղադրել է Ուկրաինայում հակամարտությունը բորբոքելու մեջ։ Եվրոպական հանձնաժողովի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը «չի հետևել Ռուսաստանի նախագահի ելույթին» Սոչիում։
Ֆոն դեր Լայենը միաժամանակ Եվրահանձնաժողովի նկատմամբ անվստահության քվեարկության նախաձեռնման մեղքը իր վրայից տեղափոխեց Ռուսաստանի վրա, որը, նրա պնդմամբ, «եվրոպացիներին միմյանց դեմ է հանում»։