211652_close_icon
views-count1084 դիտում article-date 14:00 18-10-2022

Մեկ օրում բացահայտվել է 59 հանցագործության դեպք. գրանցվել է 14 ավտովթար, զոհվել է 3 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 59 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունը հայտնում է, որ մասնավորապես՝ ընտանեկան բռնության՝ 10, անձնական ունեցվածքի գողության և թմրանյութի հայտնաբերման՝ 7-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, խարդախության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման և ֆիզիկական ներգործության՝ 2-ական, կողոպուտի, շորթման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գերեզմանն անարգանքի ենթարկելու և փաստաթղթերի հափշտակության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության՝ 2, սպանության փորձի, անձնական ունեցվածքի գողության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 3 մարդ զոհվել է, 23-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նմանատիպ նյութեր