211652_close_icon

Կոնգրեսականների օրակարգը հագեցած կլինի․ «Փաստ»

views-count1366 դիտում article-date 10:59 18-10-2022
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հոկտեմբերի 18-ին Հայաստան է ժամանելու ԱՄՆ կոնգրեսականների բավականին ներկայացուցչական կազմ։ Նախնական տեղեկությունների համաձայն, կոնգրեսականները մի շարք հանդիպումներ են ունենալու, այդ թվում՝ հայ խորհրդարանականների հետ։

«Փաստ» թերթի տեղեկություններով, նախատեսվում են հանդիպումներ և՛ իշխանական, և՛ ընդդիմադիր պատգամավորների հետ, սակայն, մեր խորհրդարանական աղբյուրի փոխանցմամբ, հիմնական հանդիպումներն ու քննարկումները տեղի են ունենալու ԱԺ արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների շրջանակներում։

Նույն աղբյուրը թերթին փոխանցել է նաև, որ կոնգրեսականները խորհրդարանում հիմնականում պատրաստվում են քննարկել առաջիկայում հայ-ադրբեջանական, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» ընդհանուր դրույթները, ինչպես նաև սահմանազատման ու սահմանագծման հետ կապված մոտեցումներն ու ընդհանուր այլ կազմակերպչական բնույթի հարցեր»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր