1701 դիտում
09:21 18-10-2022
«Ռուսաստանն ագրեսիվ է իր թուլության պատճառով». ԱՄՆ ազգային անվտանգության փորձագետներ․ «Ամերիկայի ձայն»
Սպիտակ տան կողմից հոկտեմբերին հրապարակված Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը Ռուսաստանը դիտարկում է որպես անմիջական վտանգ, իսկ Չինաստանը՝ որպես երկարաժամկետ սպառնալիք Միացյալ Նահանգների ազգային շահերին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
«Եթե Սպիտակ տունը նոր ռազմավարություն հրապարակեր մինչև փետրվարի 24-ի պատերազմը, այն, հավանաբար, կարող էր նկարագրել Ռուսաստանի դերը ավելի պակաս կոպիտ ձևով, քան այն, ինչ մենք հիմա տեսնում ենք», - ասում է Ուիլյամ Քորթնին, ով եղել է ԱՄՆ դեսպան Ղազախստանում 1992-1994 թվականներին և Վրաստանում 1995-ին: Ըստնրա՝ այն, ինչ արեց Ռուսաստանը, Արևմուտքում շատերի համար անակնկալ էր։ Շատերը չէին կարծում, որ Ռուսաստանն այդքան հեռու կգնա՝ Ուկրաինա ներխուժելով: ԱՄՆ-ն այսօր Ռուսաստանին միանշանակ դիտարկում էորպես իմպերիալիստական կուրս վարող ագրեսոր։ Այսպես է Քորթնին ձևակերպում ներկայիս Ազգային անվտանգության ռազմավարության և նախորդի միջև եղած հիմնական տարբերությունը, որը հրապարակվել էր նախորդ նախագահական վարչակազմի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 18-ին։
Ազգային անվտանգության ռազմավարությունը (ԱԱԾ) ավանդական հիմնական փաստաթուղթն է, որը թողարկվում էՍպիտակ տան յուրաքանչյուր վարչակազմի կողմից և հիմք է հանդիսանում բազմաթիվ այլ հայեցակարգերի համար, ինչպիսին է Ազգային պաշտպանության ռազմավարությունը: Այս անգամ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը փաստաթուղթը հրապարակեց ուշացումով, ըստ երևույթին, պայմանավորված միջազգային իրավիճակի փոփոխությամբ. 48 էջանոց տեքստը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
Փաստաթղթում համաշխարհային երկու հիմնական սպառնալիքների շուրջ ասված է. «Մենք արդյունավետորեն մրցելու ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ, որը միակ մրցակիցն է՝ թե՛ մտադրությամբ, թե՛ ունակությամբ, միջազգային կարգը փոխելու հարցում՝ միաժամանակ զսպելով վտանգավոր Ռուսաստանը»:
Ուիլյամ Քորթնին ընդգծում է. «Ռազմավարության մեջ Չինաստանը ներկայացնում է որպես հիմնական երկարաժամկետ պոտենցիալ մարտահրավեր, բայց վերջինիս պարագայում չի օգտագործում նույն կոշտ լեզուն, որը կիրառվում է Ռուսաստանի նկատմամբ. շատ ուղիղ բառեր, որոնք համապատասխանում են նրա անթաքույց իմպերիալիստական ագրեսիային»:
Ռազմավարության մեջ Ռուսաստանի հետ տեղի ունեցածը Պուտինի օրոք ներկայացվում է պատմական տեսանկյունից. «Ռուսաստանը միացավ G8-ին և G20-ին և վերակառուցեց իր տնտեսությունը 2000-ականներին: Այնուամենայնիվ, նրանք [Ռուսաստանը և Չինաստանը] եկել են այն եզրակացության, որ ազատ և բաց կանոնների վրա հիմնված միջազգային կարգի հաջողությունը վտանգ է ներկայացնում իրենց ռեժիմների համար և խոչընդոտում է նրանց հավակնություններին: Յուրաքանչյուրը յուրովի, նրանք այժմ ձգտում են վերափոխել միջազգային կարգը՝ ստեղծելով մի աշխարհ, որը ձեռնտու է իրենց խիստ անհատականացված և ճնշող բռնապետական տեսակին»: Նման նուրբ բառերը, ըստ փորձագետների, բնութագրում են անհատի պաշտամունքը, որն ակնհայտորեն առկա է Ռուսաստանում, և իշխանության յուրացումը նրա գործադիր մարմնի կողմից։
Ռազմավարությունը կենտրոնացած չէ տոտալիտար երկրների ներքին կառուցվածքի վրա, ինչը նրանց ժողովուրդների գործն է։ Ավելին, նշված է՝ «Միացյալ Նահանգները տասնամյակներ շարունակ հարգում է ռուս ժողովրդին և նրա ներդրումը գիտության, մշակույթի և կառուցողական երկկողմ հարաբերություններում: Չնայած Ռուսաստանի կառավարության ռազմավարական սխալ հաշվարկին Ուկրաինայի վրա հարձակվելու հարցում, ռուս ժողովուրդն է, որ կորոշի Ռուսաստանի ապագան, որը, որպես գերտերություն, կարող է ևս մեկ անգամ կառուցողական դեր խաղալ միջազգային գործերում: Միացյալ Նահանգները կողջունի նման ապագան՝ միաժամանակ շարունակելով հակազդել Ռուսաստանի կառավարության կողմից իրականացվող ագրեսիային»։
«Ազատ աշխարհում միշտ մտավախություն է եղել, որ Ռուսաստանը ներքին առումով ավելի ռեպրեսիվ է դառնում», - հիշում է Ուիլյամ Քորթնին, ով նախկին Խորհրդային Միությունում դեսպան էր 1990-ականներին. «Մենք վախենում էինք, որ դա կարող է հանգեցնել նրան, որ նա դառնա ավելի ագրեսիվ»:
Եվ այդպես էլ եղավ։ Բայց «ոչ մեկ կամ երկու տարի առաջ», - ասում է փորձագետը՝ հավելելով՝ «Սկզբում մենք թերագնահատում էինք դա, բայց ռեպրեսիաների և արտաքին ագրեսիայի ընդհանուր ուղղությունը շարունակվում է ավելի քան մեկ տասնամյակ՝ առնվազն 2008 թվականին Վրաստան Ռուսաստանի ներխուժումից և հատկապես 2014 թվականի Ուկրաինա ներխուժման առաջին փուլից հետո»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1564 դիտում
10:04 29-12-2021
ԱՄՆ-ն և Ռուսաստանն անվտանգության հարցերով բանակցություններ կսկսեն հունվարի 10-ին․ «Ամերիկայի ձայն»
4142 դիտում
10:01 30-08-2022
«Դուգինայի սպանությունն իրականացրել են ՌԴ հատուկ ծառայությունները». փորձագետներ․ «Ամերիկայի ձայն»
2754 դիտում
09:13 31-08-2022
Ռուսաստանը հեռու է ժամանակակից պատերազմ վարելու ունակությունից ու կարողությունից. փորձագետներ․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»