Երևանում, Շիրակում և Լոռիում պարեկների իրականացրած ծառայության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 10-ից 17-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացրած ծառայության արդյունքում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1584 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 188 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 108, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 263 անձ։ 51 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 14-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 3-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 2-ը՝ փակված, 3-ը՝ փոխարինված համարանիշերով։ 273 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 578-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 36 անձի։
Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1071 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 100 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 34, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 105 անձ։ 12 մեքենա շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ առանց համարանիշերի, 3-ը՝ անընթեռնելի, 1-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 95-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 537-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի և Լոռու պարեկները, տարբեր կասկածանքով, ձերբակալել ու բաժիններ են տարել 3 անձի։