Հանրային ֆինանսների հաշվին տնտեսավարողներին տրվող օժանդակությունների մասին տեղեկատվությունը հասանելի է ՄՊՀ նոր կայքում
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում ներկայացվել են պետական օժանդակությունների վերաբերյալ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կարգավորումները, դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանն առնչվող և այլ հարցեր:
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտնում է, որ Կառավարության որոշմամբ՝ պետական մարմինները տնտեսավարողներին պետական օժանդակություններ՝ դրամաշնորհ, սուբսիդիա և այլն տրամադրելուց հետո, պարտավոր են այդ մասին տեղեկատվություն ներկայացնել հանձնաժողով: Հանձնաժողովն ուսումնասիրում է հնարավոր ռիսկային դեպքերը՝ արգելված պետական օժանդակությունների բացահայտման նպատակով, որոնք խաթարում են մրցակցությունը և անհավասար պայմաններ ստեղծում այլ տնտեսավարողների համար:
Պետական մարմիններն այժմ նշված տեղեկությունները ներկայացնում են առցանց՝ e-compete էլեկտրոնային համակարգի միջոցով, որոնք ինքնաշխատ եղանակով հրապարակվում են Հանձնաժողովի նոր կայքում՝ թափանցիկության և հանրային վերահսկողության ապահովման նպատակով: