12271 դիտում
19:17 01-12-2017
Petekamutner.am կայքում արդեն հասանելի է ներմուծված ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը
Ներմուծված ապրանքների մաքսային արժեքի և ծավալի մասին տեղեկատվությունն այսուհետ հասանելի է հանրությանը: Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2017թ. 10 ամիսների ընթացքում երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների վերաբերյալ տեղեկատվություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաշվի առնելով հանրային պահանջարկը՝ կոմիտեն դիմում է նորամուծության՝ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ ավելի մեծացնելով իրազեկման չափաբաժինը:
Այսուհետ Petekamutner.am պաշտոնական կայքում ամեն ամիս հրապարակվելու է թարմացված ցանկ, որտեղ ներկայացվելու է ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային արժեքի որոշման մեթոդներում գործարքի գնի մեթոդի կիրառման տեսակարար կշիռը՝ ըստ առանձին ապրանքատեսակների: ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ՝ այս նախաձեռնությունն իրականացվում է կոմիտեի թափանցիկ գործունեության շրջանակում՝ որպես ոլորտի նկատմամբ հանրության ուշադրությանն ընդառաջ ևս մեկ քայլ:
Հրապարակայնության այս եղանակը թույլ կտա բավարարել մաքսային արժեքի որոշման գործարքի գնի մեթոդի կիրառման նկատմամբ աճող հետաքրքրությունը, և ավելի դյուրին կդարձնի ԱՏԳ մասնակցի համար գործունեությունը ծրագրելը:
Տվյալներին ծանոթանալու համար անհրաժեշտ է մուտք գործել Petekamutner.am կայքի համապատասխան բաժին հետևյալ հաջորդականությամբ. «Մաքսային տեղեկատվություն», «Մաքսային վիճակագրություն», «Այլ վիճակագրական տվյալներ», «Հաշվետվություն ՀՀ ներմուծված որոշ ապրանքների վերաբերյալ»:
Պետական եկամուտների կոմիտեն փաստում է բիզնեսի և հասարակության հետ քննարկման, առաջարկների փոխանակման և երկխոսության կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով արձագանքել նոր նախաձեռնության վերաբերյալ տեսակետներին ու առաջարկներին:
Նմանատիպ նյութեր
16082 դիտում
11:52 08-05-2018
ՊԵԿ-ի կայքում հասանելի է ներմուծված ապրանքների, այդ թվում ավտոմեքենաների մաքսային արժեքի մասին տեղեկատվությունը
18233 դիտում
15:22 10-01-2018
ՊԵԿ-ի կայքում արդեն հասանելի է մեքենաների հայտարարագրման ժամանակ մաքսային արժեքի տեղեկատվությունը
4344 դիտում
15:44 10-04-2018
Petekamutner.am կայքում գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը
Այս բաժնից
1594 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ