Yerevan Open 2022. Մամիկոն Ղարիբյանն առաջատարներից է 7-րդ տուրից հետո
Երևանում շարունակվում է Yerevan Open 2022 («Երևան Օփեն») շախմատի միջազգային մրցաշարը: Գրում է Armsport.am-ը։
Անկացված յոթ տուրերից հետո Ա խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հայաստանի ներկայացուցիչ Մամիկոն Ղարիբյանն ու ևս 6 շախմատիստ՝ 5,5-ական միավորով։
Հայաստանի ներկայացուցիչներ Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Պետրոսյանը, Լևոն Բաբուջյանն ու Հովիկ Հայրապետյանը կես միավոր են զիջում առաջատարներին։
Մրցաշարին, որը բաղկացած կլինի 9 տուրից, կմասնակցեն 15 երկրի 292 շախմատիստ։ «Երևան Օփեն» մրցաշարին մասնակցում է միջազգային կոչում ունեցող 55 շախմատիստ, որոնցից 22-ը միջազգային գրոսմայստերներ են: Մրցանակային ֆոնդը կազմում է 14 միլիոն դրամ:

.png)