Մամիկոն Ղարիբյանն Օլիմպիադայում իր խաղատախտակի վրա արժանացել է բրոնզե մեդալի
Թուրքիայում ավարտված շախմատի պատանեկան Օլիմպիադայում Հայաստանի պատանեկան հավաքականն, ինչպես հայտնի է, գրավել է 6-րդ հորիզոնականը:
Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում հաջող է հանդես եկել Մամիկոն Ղարիբյանը, ով 8 հնարավորից վաստակել է 7 միավոր և 4-րդ խաղատախտակի վրա ցույց է տվել 3-րդ արդյունքը և արժանացել բրոնզե մեդալի:
Օլիմպիադայի հաղթող է դարձել Ուզբեկստանի թիմը, որը տարել է 8 թիմային հաղթանակ և կրել միայն 1 պարտություն, հայտնում է Armsport.am-ը:
Հնդկաստանի հավաքականը 14 միավորով գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ Չինաստանը 13 միավորով եզրափակել է լավագույն եռյակը: