Yerevan Open-ի առաջատարները 2-ն են՝ Մամիկոն Ղարիբյանն ու Սերգեյ Լոբանովը
Երևանում շարունակվում է Yerevan Open շախմատային միջազգային մրցաշարը:
Մրցաշարի 5-րդ տուրում առաջատար վարկանիշ ունեցող շախմատիստներից հաղթանակ տոնել են Սերգեյ Լոբանովը, Դավիթ Պարամյանը, իսկ Հայաստանի ներկայացուցիչներից հաղթել են տարել Մամիկոն Ղարիբյանը, Տիգրան Պետրոսյանը:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները երկու շախմատիստներ են Մամիկոն Ղարիբյանն ու Սերգեյ Լոբանովը:
Yerevan Open շախմատային 4-րդ միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են 15 երկրի 292 մասնակից: Մրցաշարի մրցանակային ֆոնդը ընդհանուր առմամբ կազմում է 14 միլիոն դրամ: Ավարտին կպարգևատրվեն 1-20-րդ հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները: Ա խմբի հաղթողը կստանա 2.600.000 դրամ:
Yerevan Open-ը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հոկտեմբերի 18-ին: