211652_close_icon
views-count1168 դիտում article-date 16:59 14-10-2022

Հասարակության իրազեկման բարելավված պլանավորում և իրականացում. ԱԻՆ-ում Թվինինգ ծրագիրի շրջանակում սեմինար է անցկացվել

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության և «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագիրի համագործակցությամբ անցկացվել է սեմինար՝ նվիրված «Աղետների ռիսկի նվազեցման (DRR) վերաբերյալ հասարակության իրազեկման բարելավված պլանավորմանը, համակարգմանը և իրականացմանը»։ Հայտնում է ԱԻՆ-ը։

Այն վարել են ԱԻՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության պետ, փ/ծ գնդապետ Գուրգեն Մարտիրոսյանը և ԵՄ Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Անաստասիա Էզերեցը։ Սեմինարի ընթացքում զեկույցներով հանդես են եկել 2․4 ենթաբաղադրիչի փորձագետ Անն-Շարլոտ Կարլքվիստին, ՃԿԱԿ Տեղեկատվության և վիճակագրության բաժնի պետ, փ/ծ մայոր Լիաննա Աբրահամյանը, ԱԻՆ ՏՀԿԲ խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Դավիթ Ղլինջյանը և ՃԿԱԿ ՕՀ բաժնի հրահանգիչ, փ/ծ մայոր Արթուր Վարդանյանը։

Հանրային իրազեկումը ԵՄ Թվինինգ ծրագրի 2-րդ բաղադրիչի ենթարադյունքներից է, որի շրջանակներում մշակվել է «Հանրային իրազեկման Գործողությունների ծրագիր» ԵՄ Թվինինգի փորձագետ Անն-Շարլոտ Կարլքվիստի և ՀՀ ԱԻՆ աշխատանքային խմբի համատեղ ջանքերով։ Գործողությունների ծրագիրը կենտրոնանում է հանրային իրազեկման վրա, թե ինչպես բարձրացնել ճգնաժամային պատրաստվածությունը, հաղթահարել ճգնաժամերը և նվազեցնել աղետների ռիսկերը ՀՀ-ում։

Ենթաարդյունքի շրջանում նաև կազմվել և ներկայացվել է «Երբ Արտակարգ Իրավիճակ է» հանրային իրազեկման վերաբերյալ գրքույկը, որի հայերեն պիլոտային տարբերակը ադապտացվել է Շվեդիայի փորձի հիման վրա հայկական իրականությանը։ Գրքույկի նպատակն է հանրային իրազեկման միջոցով բարելավել բնակչության՝ աղետները հաղթահարելու կարողությունը և բարձրացնել աղետներին դիմակայելու պատրաստվածությունը։

Ի դեպ, ԱԻՆ-ը 2022 թվականի ապրիլին նաև հարցում է անցկացրել Աշոցք և Խաչիկ բնակավայրերում՝ Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման ներկայիս հանրային իրազեկվածության պատկերը ստանալու համար։ Արդյունքները ցույց են տվել, որ հարցվածները կարծես թե տեղյակ են, թե որ աղետներն են առավել շատ տարածված իրենց տարածաշրջանում։

Ըստ վիճակագրության՝ արտակարգ իրավիճակների եռյակում են՝ երկրաշարժները, հրդեհները և ճանապարհատրանսպորտային պատահարները։

Թվինինգ ծրագիրը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ իր երկամյա համագործակցության ընթացքում, հաջողությամբ իրականացրել է իրազեկման և հաղորդակցման մի շարք արդյունավետ աշխատանքներ, ինչպես նաև ԱԻՆ-ի աշխատողների համար վերապատրաստումներ՝ աջակցելու հանրային իրազեկման ոլորտի բարելավմանը, հասկանալու ոլորտային բացերը և մշակելու արտակարգ իրավիճակներում կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների պլան։

Նմանատիպ նյութեր