1411 դիտում
17:49 19-09-2019
ԱԻՆ-ում հայ-ճապոնական համատեղ ծրագրի շրջանակում կանցկացվի դասընթաց-սեմինար
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 9:30–16:30 և սեպտեմբերի 27-ին՝ ժամը 9:00-13:00, Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) փորձագիտական խմբի հետ համատեղ «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավում» եռամյա տեխնիկական աջակցության ծրագրի շրջանակներում կանցկացվի դասընթաց-սեմինար:
Ծրագրի նպատակն է կառավարության, լրատվամիջոցների և լրագրողների միջև համագործակցության
զարգացումը և ընդլայնումը: Դասընթաց-սեմինարը կանցկացնի ճապոնիայից հրավիրված մեդիա փորձագետ
Սուվենդրինի Քակուչին:
Սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու վերոնշյալ վերապատրաստմանը, որի ավարտին բոլոր մասնակիցներին կտրվեն վկայականներ: Փորձագետների գնահատմամբ առավել աչքի ընկած երեք լրագրողներ երկշաբաթյա վերապատրասում կանցնեն Ճապոնիայում` ճապոնական կողմի միջոցներով:
Մանրամասները` օրակարգում: Գրանցվելու կամ հարցերի համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ [b]060-44-02-04[/b], ԱԻՆ ՏՀԿՎ լրատվության բաժին:
Նմանատիպ նյութեր
3026 դիտում
15:21 25-05-2017
Մեղրիում Հայ-ճապոնական ծրագրի շրջանակում սկսնակները ներկայացրեցին նոր բիզնես գաղափարներ
Այս բաժնից
586 դիտում
09:10 27-11-2024
Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան
1303 դիտում
09:04 27-11-2024
Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
772 դիտում
23:16 26-11-2024
Կաթողիկոսն ընդունել է Մայր Տաճարում օրեր առաջ քահանայական կոչման արժանացած 6 եկեղեցականներին