ՏԿԵՆ-ում քննարկվել են «Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի» ստեղծման համաձայնագրի ստորագրման հարցերը
ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարարությունում հոկտեմբերի 13-14-ը կայացել է տրանսպորտի ոլորտի իրավասու մարմինների հայ-բուլղարական Համատեղ հանձնաժողովի հերթական նիստը։
ՏԿԵ նախարարությունը հայտնում է, որ նիստը մեկնարկել է ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ողջույնի խոսքով։ Նախարարի տեղակալը ընդգծել է երկու երկրների միջև շարունակական համագործակցության և ոլորտում առաջընթացների կարևորությունը։
Բուլղարական պատվիրակության ղեկավար Բոյկո Ռանովսկին նշել է, որ հանձնաժողովի աշխատանքները արդեն իսկ արձանագրել են հաջողություններ՝ Հայաստանի և Բուլղարիայի միջև ձեռք բերված համաձայնությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են․
երկու երկրների միջև իրականացվող բեռնափոխադրումների դյուրացման,
բեռնափոխադրումների թույլտվությունների քանակի վերանայման,
երկրների միջև ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու,
«Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի» ստեղծման մասին համաձայնագրի ստորագրմանն առնչվող հարցեր։
Համատեղ հանձնաժողովի անդամները կշարունակեն սերտ համագործակցությունը՝ խթանելով երկուստեք առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։