211652_close_icon
views-count2130 դիտում article-date 11:04 14-10-2022

Հնդկաստանում երկու կանանց սպանել են զոհաբերության նպատակով

Հնդկական Քերալա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է երեք մարդո՝ւ երկու կանանց զոհաբերության նպատակով սպանելու կասկածանքով։ Կանանց մարմինները, որոնք սպանվել են մի քանի ամիս տարբերությամբ, հայտնաբերվել են անցած երեքշաբթի, տեղեկացրել է BBC-ին։

Ոստիկանությունը հաղորդել է, որ մեղադրվողները ամուսնական մի զույգ է եւ եւս մի տղամարդ, որոնք «դաժանաբար խոշտանգել են» զոհերին սպանելուց առաջ։ Նշվել է, որ ձերբակալվածները խոստովանել են իրենց կատարած հանցագործությունը։

Ահավոր դեպքը հայտնվել է ազգային թերթերում եւ ցնցել Քերալայի բնակիչներին, որը համարվում է ամենազարգացած նահանգներից մեկը Հնդկաստանում։

Մեղադրյալները, ըստ ոստիկանության, Բհագվալ Սինգհը (այուրվեդայական «հեքիմ»), նրա կինը՝ Լեյլան եւ Մոհամեդ Շաֆին (օկուլտիզմի հետեւորդ) են Իդուկի շրջանից։

Ոստիկանության կոմիսար Կոչինա Կ.Խ. Նագարաջուն ասել է, որ սպանությունը կատարվել է չորս ամսվա ընթացքում եւ կասկածում է, որ դրանք ծեսի մի մասն են, որը կատարվում է «ֆինանսական շահ» ունենալու նպատակով։

«Սեւ մոգությունը» մինչ օրս գործում է Հնդկաստանի որոշ մասերում, մարդիկ հավատում են, որ ծեսերը կարող են բարգավաճում բերել, օգնել անպտուղ կանանց երեխա ունենալ, բուժել հիվանդությունները եւ անգամ ավելացնել տեղումների քանակը։

Նմանատիպ նյութեր