211652_close_icon
views-count1231 դիտում article-date 21:23 27-05-2023

Սերն առանց զոհաբերության միևնույնն է, թե՝ արև առանց ջերմության. MediaHub

MediaHub-ը սկսում է նոր նախագիծ՝ ֆոտոշարք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: 

Լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ներկայացնում է Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին: 

Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանապետ.
«Մարդկանց հանդեպ անսահման սերն է, որ Աստծուն դարձրեց մարդ, երկնքից իջեցրեց երկիր, բարձրությունից խոնարհեցրեց, մեծությունից փոքրացրեց: Սերն առանց զոհաբերության միևնույնն է, թե՝ արև առանց ջերմության: Զոհաբերությունը սիրո բովանդակությունն է, իմաստն ու ամբողջությունը: 

Սիրել Աստծուն, սիրել Հայրենիքը, սիրել ընտանիքին կամ բարեկամին՝ առանց պատրաստ լինելու զոհվել նրանց համար, նշանակում է դատարկախոսությունը դարձնել մասնագիտություն, նշանակում է խոսել, անվերջ խոսել սիրո մասին, բայց՝ չսիրել: Սիրել նշանակում է նվիրվել, սիրել՝ նշանակում է զոհվել,  զրկվել, զիջել, չբարկանալ ու չնախանձել: Սիրել այնպես, ինչպես Քրիստոս սիրեց, սիրել անմնացորդ ու անպայմանավոր: 

Աստված սիրեց մարդկանց ոչ նրա համար, որ նրանք կատարյալ էին ու զերծ թերություններից, այլ նրա համար, որ այդ սերը փրկություն դառնա նրանց համար և ազդու պատգամ՝ սթափության և զգոնության՝ հրաժարվելու անօրինություններից ու ապականություններից: Սիրեց, որ մարդիկ Իր օրինակով ձգտեն բարուն, լուսավորին, ձգտեն սրբությանն ու անապակությանը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր