«Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի» թեմայով դասախոսություն ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժուռնալիստիկայի ֆակուլտետում անցկացվեց դասախոսություն՝ նվիրված Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) և Արտակարգ իրավիճակների նախարարության միջև համագործակցությամբ իրականացվող «Աղետների ռիսկի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման ծրագրի» շրջանակներում մշակված ուղեցույցին։ Հայտնում է ԱԻՆ-ը։
Դասախոսության ժամանակ ՃՄՀԳ փորձագիտական խմբի գլխավոր խորհրդատու Քոիչի Շիվակուի կողմից ներկայացվեց ՃՄՀԳ կողմից իրականացվող ծրագրի նկարագրությունը։ Այնուհետև, ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի (ՏՀԿԲ) գլխավոր մասնագետ Գոհար Խանվելյանի կողմից ներկայացվեց ճգնաժամային հաղորդակցության նկարագիրը, ինչպես նաև ԱԻՆ ՏՀԿԲ հիմնական գործունեությունը (ռազմավարությունը) և հետագա անելիքները լրագրողների հետ համագործակցության հարցում։
Դասախոսության ավարտին ելույթով հանդես եկավ ՃՄՀԳ փորձագիտական խմբի փորձագետ Օսամու Նիշիին, ով մանրամասն ներկայացրեց «Աղետների լուսաբանման ուղեցույցը լրատվամիջոցների և լրագրողների համար»։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ղեկավարությունը պատրաստակամություն հայտնեց տեղադրել մշակված ուղեցույցը ֆակուլտետի կայքէջում և կիրառել այն դասախոսությունների ժամանակ։
ԱԻՆ ՏՀԿԲ գլխավոր մասնագետ Գոհար Խանվելյանն էլ իր հերթին պատրաստակամություն հայտնեց ՏՀԿԲ-ում ընդունել ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներին՝ գործնական պարապմունքներ անցնացնելու համար: