211652_close_icon

Հայաստանի պաշտոնական պատասխանը չի հրապարակվել. դրանով էր որոշվում՝ գնում ենք խաղաղությա՞ն, թե՞ ներքաշվում կործանարար պատերազմի մեջ

views-count931 դիտում article-date 23:00 02-12-2025
Հայաստանի պաշտոնական պատասխանը չի հրապարակվել. դրանով էր որոշվում՝ գնում ենք խաղաղությա՞ն, թե՞ ներքաշվում կործանարար պատերազմի մեջ
Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը.

Եթերում էինք, երբ Ռոբերտ Անանյանի Robert Ananyan հեռախոսին եկավ սենսացիոն լուրը, որ կառավարությունը հրապարակել է Մինսկի խմբի 2019 թվականի կարգավորման պլանը:

Հենց եթերում անմիջապես հարցրեցի. «իսկ Հայաստանի պաշտոնական պատասխանը այդ պլանին հրապարակվե՞լ է»: Պարզվեց` ոչ:

Իրականում, ամենակարևոր գաղտնիքը թաքնված է հենց Հայաստանի պաշտոնական պատասխանի մեջ: Այդ պատասխանով որոշվում էր, թե արդյո՞ք մենք գնում ենք խաղաղության` դե-ֆակտո անկախ Արցախով և Լաչինի ու Քելբաջարի վերահսկողությամբ, թե ներքաշվում ենք կործանարար պատերազմի մեջ, որի արդյունքն էր Արցախի ոչնչացումը և Հայաստանի նվաստացուցիչ թուլացումը:

Փաշինյանը այս անգամ էլ խուսափեց այս պատմական հարցին պատասխանելուց, բայց նա միևնույն է ստիպված է լինելու բացահայտել իր ամենախայտառակ հանցագործությունը մեր ժողովրդի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր