211652_close_icon
views-count9767 դիտում article-date 20:49 08-12-2016

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել Ֆելայնիին

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնին կարող է հեռանալ ակումբից: Մանկունյանցիները պատրաստ են 29-ամյա բելգիացուն բաց թողնել: Ֆելայնիի ծառայություններով հետաքրքրված է «Վեսթ Հեմը», սակայն ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը (մոտ 20 մլն ֆունտ) և աշխատավարձը կարող են խոչընդոտ հանդիսանալ լոնդոնյան ակումբ տեղափոխվելու համար: Ֆելայնին «Էվերթոնից» «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2013 թվականին` 27,5 մլն ֆունտի դիմաց: Այս մրցաշրջանում նա մանկունյանցիների կազմում մասնակցել է 11 խաղի, սակայն աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով, նույնիսկ` ինչ-որ տեղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/04/103132/]վնաս[/url] է տվել:

Նմանատիպ նյութեր