1130 դիտում
15:46 06-09-2022
Այս գործելաոճը չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը. ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։
ՊՆ-ի տարածված հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ այս գործելաոճը, որի հիմքում հայկական կողմի՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու և հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն արհեստականորեն սրելու փորձերի վերաբերյալ բացարձակ կեղծ տեղեկությունների տարածումն է, ոչ մի կերպ չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը։
«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ավելին՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից նախօրեին մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
2309 դիտում
14:12 08-10-2022
Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը կարող է նպաստել կայունացմանը Հարավային Կովկասում
1794 դիտում
19:00 17-12-2014
Կառավարությունում քննարկվել են ֆինանսական շուկայի կայունացմանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
610 դիտում
20:33 30-01-2025
Կոմիտասի թանգարան-ինստիտուտը նշում է հիմնադրման 10-ամյակը
820 դիտում
20:21 30-01-2025
Նարեկ Մկրտչյանը զրույց է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի հետ
835 դիտում
20:09 30-01-2025
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են