22612 դիտում
13:47 08-10-2022
Արտակարգ դեպք Կոտայքի մարզում․ ահազանգ 911․ պարզվել է՝ «Չայնիի» ոլորաններում Toyota Camry-ում ոչ թե հրդեհ է բռկվել, այլ շարժիչից արտահոսած յուղից ծուխ է դուրս եկել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 20 կմ հատվածում, «Չայնիի» ոլորանների սկզբնամասում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ոչ թե հրդեհ է տեղի ունեցել, այլ Բորիս Հակոբյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի շարժիչից արտահոսած յուղից ծուխ է դուրս եկել։
Բարեբախտաբար՝ տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ։
Լուսանկարները ևտեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+