211652_close_icon
views-count33519 դիտում article-date 22:44 07-10-2022

Ու՞մ հանձնարարականով էին ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության պետն ու Երևանի գնդի հրամանատարը ժամանել Հանրապետության հրապարակ և ի՞նչ ցուցումներ ստացան պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի կարգադրությամբ ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ, Ոստիկանության գնդապետ Կամո Ցուցուլյանի ղեկավարությամբ ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները հերթական անգամ անցան ուժեղացված ծառայության:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնարկից առաջ պարեկները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, որտեղ տեղում անձնակազմին հրահանգներ տվեց ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը:
 
Տեղում էր նաև ՀՀ Ոստիկանության պարեկային ծառայության, Երևանի գնդի հրամանատար, ոստիկանության մայոր Անդրանիկ Իսախանյանը: 

Գնդապետ Ա. Ումրշատյանը պարեկներին ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները, ասաց, որ հանցագործությունների և հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության պետք է կանխվի տեղում,  ինչպես նաև պետք է խիստ լինել ճանապարհային երթևեկության կանոները խախտող վարորդների նկատմամաբ, անկախ նրանից, ով կլինի ղեկին, պաշտոնյա, թե օլիգարխ, օրենսդիր, թե գործադիր մարմնի ներկայացուցիչ, եթե խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, ապա նրանք պետք է ենթարկվեն վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենաները կտեղափոխվեն պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Երևանի գնդի հրամանատար Ա. Իսախանյանն էլ բարի ծառայություն մաղթեց պարեկներին:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 139+
139+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր