211652_close_icon
views-count1417 դիտում article-date 16:16 24-09-2015

Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ են անցկացվել

Սեպտեմբերի 18-ին ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ Պատարագ: Սեպտեմբերի 23-ին Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանության հանդիսասրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: Հայաստանի Հանրապետության պետական օրհներգին հաջորդեց ԱՄԷ և Կատարի թեմի կաթողիկոսական փոխանորդ, Հոգեշնորհ Տեր Մեսրոպ վարդապետ Սարգսյանի մաղթանքը և սրտի խոսքը: ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի Հանրապետության արտաքին ու ներքին քաղաքականության հարցերին, ապա ընթերցվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձն Անկախության տարեդարձի առիթով: Երեկոյի գեղարվեստական բաժնից հետո տեղի ունեցավ հյուրասիրություն:

Նմանատիպ նյութեր