211652_close_icon
views-count26806 դիտում article-date 14:02 07-10-2022

Երևանում շինանյութի խանութում աշխատող «Օբելիքսը», մինչև չմիացավ Երևանի գնդի պարեկներին, «Երևանյան» լճի հարևանությամբ տեղի ունեցած վթարի վայրից չկարողացան հեռացնել տրոլեյբուսը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Երևանում «Երևանյան» լճի հարևանությամբ  տեղի ունեցած խոշոր ավտովթարի պատճառով ճանապարհը մասամբ դարձել էր միակողմանի, ինչի պատճառով էլ թիվ 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսները դժբարությամբ էին շրջանցում վթարված Volkswagen-ին։

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 3 տրոլեյբուս անցավ, 3-ն էլ խնդիրներ ունեցան։ Վթարի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի ու շինանյութի խանութի աշխատակիցները Երևանի գնդի պարեկների օգնությամբ տրոլեյբուսները հրելով էին հեռացնում վթարի վայրից։ 

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում, «Երևանյան» լճի հարևանությամբ Երևանի բնակիչ 32-ամյա Գագիկ Մ․-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված և լիցքավորվող Երևանի բնակիչ 26-ամյա Արթուր Ն․-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենային։ 

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 15 հրշեջ-փրկարարկան ջոկատի հրշեջ-փրկարարները, դուրս են բերվել ավտոմեքենայից և մոտեցվել օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 61 և թիվ 65 բժիշկների հերթապահ խմբերի շտապօգնության ավտոմեքենաներին։

Բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։ 

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկ Արմեն Խալաթյանն ու կրտսեր պարեկ Վիգեն Դուրյանը։

Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանի և քննիչ Ալլա Գևորգյանի գլխավորությամբ։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 101+
101+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր