ԿԸՀ–ի նախագահի և անդամների ընտրության հարցով այսօր ԱԺ արտահերթ նիստ է գումարվելու
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ժամը 13:30-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ է գումարվելու։
Ինչպես տեղեկացնում է ԱԺ կայքը, պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված նիստի օրակարգում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի և անդամների ընտրության հարցն է։
Նշենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի, իսկ անդամների պաշտոնում Աննա Գրիգորյանի, Ժիրայր Կարապետյանի, Նունե Հովհաննիսյանի, Սիլվա Մարկոսյանի, Արմեն Սմբատյանի և Արուսյակ Տերչանյանի թեկնածությունները։