211652_close_icon
views-count709 դիտում article-date 15:00 15-06-2023

Հունիսի 20-ին Մինսկում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստ է գումարվելու

Հունիսի 20-ին Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Հունիսի 20-ին Մինսկում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին»,- ասել է Զախարովան ճեպազրույցում։ Նա հիշեցրել է, որ այս տարի ՀԱՊԿ-ում նախագահում է Բելառուսը։

«Հանդիպումից հետո ակնկալվում է մի շարք համատեղ փաստաթղթերի հաստատում»,- հավելել է Զախարովան։

Նմանատիպ նյութեր