ԱԺ գարնանային նստաշրջանը ավարտվեց, սակայն արտահերթ նիստ է գումարվելու
Հայաստանի խորհրդարանում այսօր՝ հունիսի 12-ին, ավարտվեց ՀՀ Ազգային Ժողովի 5-րդ գումարման գարնանային նստաշրջանը: Կանոնակարգ-օրենքի համաձայն՝ նիստն ավարտվեց ՀՀ օրհներգի ներքո, սակայն, ինչպես նշեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով՝ կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2014թ. հունիսի 18-ին՝ ժամը 12:00-ին, գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ օրակարգ ներառելով մի շարք հրատապ և անհետաձգելի հարցեր: