211652_close_icon
views-count1031 դիտում article-date 22:32 05-10-2022

Չարլզ III-ը հնարավոր է՝ թագադրվի 2023 թվականի հունիսի 3-ին

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավոր Չարլզ Երրորդը, հնարավոր է՝ թագադրվի 2023 թ. հունիսի 3-ին Վեսթմինսթերյան աբբայությունում կայանալիք արարողության ժամանակ:

Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտոնյաներին:

Ըստ կայքի՝ Բուքինգեմյան պալատը հրաժարվել է որևիցե մեկնաբանություն անել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին 96 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Սեպտեմբերի 10-ին գահաժառանգության խորհուրդը Չարլզ Երրորդին պաշտոնապես հռչակել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ:

Եղիսաբեթ Երկրորդը թագավորել է 70 տարի։

Նմանատիպ նյութեր