211652_close_icon
views-count2042 դիտում article-date 16:38 05-10-2022

Հայաստանի առաջատար 8 ըմբիշ կմասնակցի աշխարհի Մ-23 առաջնությանը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք կմասնակցեն ըմբշամարտի Մ-23 աշխարհի առաջնությանը։

Հունահռոմեական ոճի ըմբիշներից առաջնությունում հանդես կգան Տիգրան Մինասյանը (60 կգ քաշային կարգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։ Նշենք, որ Հրաչյա Պողոսյանը և Մալխաս Ամոյանը Բելգրադում կայացած մեծահասակների աշխարհի առաջնության մասնակցիներ են։

Ազատ ոճայիններից չեմպիոնի կոչման համար կպայքարեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (97 կգ)։ Ի դեպ, առաջին վեց ըմբիշներն այս տարի արդեն մասնակցել են մեծահասակների աշխարհի առաջնությանը։

Ըմբշամարտի Մ-23 աշխարհի առաջնությունը կկայանա հոկտեմբերի 17-23-ը, Իսպանիայում

Նմանատիպ նյութեր