Հեռավար ձեւաչափով կայացել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության ընդլայնված կազմով նիստը
Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության ընդլայնված կազմով հեռավար ձեւաչափով կայացած հոկտեմբերի 4-ի նիստին մասնակցել են կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սիսակ Գաբրիելյանը, պատվիրակության անդամներ Ծովինար Վարդանյանը եւ Հրաչյա Հակոբյանը:
Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիային՝ ներկայացնելով վերջինիս հետեւանքները՝ զոհեր, կորուստներ ենթակառուցվածքների շրջանում, ռազմագերիների խնդիր:
ԱԺ պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել վեհաժողովի գլխավոր քարտուղար Մաքսիմոս Խարակոպուլոսին՝ ընդունած հասցեական հայտարարության համար՝ կոչ անելով մյուս գործընկերներին նույնպես հասցեական դատապարտել Ադրբեջանի գործողությունները: