1043 դիտում
17:38 22-01-2016
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի հետ
Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 21-ին հանդիպում է ունեցել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար, Հունաստանի փոխարտգործնախարար Յանիս Ամանատիդիսի հետ:
ԱԺ փոխնախագահն իր երախտագիտությունն է հայտնել առ այն, որ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը բանաձեւով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Նա ընդգծել է, որ հարկավոր է համատեղ պայքար մղել հանուն քրիստոնյաների ցեղասպանության դատապարտման եւ թուրքական ժխտողականության դեմ:
Յանիս Ամանատիդիսն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի Ազգային ժողովի կողմից անցյալ տարվա մարտի 24-ին միաձայն ընդունված հայտարարության կապակցությամբ, որով դատապարտվել է Օսմանյան Թուրքիայում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարն ընդգծել է անցյալ տարվա ապրիլի 22-23-ը Երեւանում անցկացված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի նշանակության կարեւորությունը ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման հարցում:
Զրուցակիցները քննարկել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ: Կարեւորվել է բոլոր հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորումը:
ԱԺ փոխնախագահը Յանիս Ամանատիդիսի հետ զրույցում անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը, ինչպես նաեւ Հյուսիսային Կիպրոսի օկուպացիան:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը` Էդուարդ Շարմազանովն արձանագրել է, որ Ադրբեջանը չի ցանկանում հաշվի նստել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հետ:
Հունաստանի փոխարտգործնախարարը վերահաստատել է, որ Հունաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ ուղղված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ նշել, որ հիմնախնդրի կարգավորումն այլ հարթակներ տեղափոխելը կարող է վնասել բանակցային գործընթացը:
Նմանատիպ նյութեր
971 դիտում
18:00 19-02-2015
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Վիեննայում հանդիպել է ԵԱՀԿ ԽՎ-ի գլխավոր քարտուղարի հետ
Այս բաժնից
613 դիտում
15:40 27-11-2024
2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա
904 դիտում
15:26 27-11-2024
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով
529 դիտում
15:09 27-11-2024
ՀԱՊԿ-ին անդամակցությունը հավ չի, որ դնես սառնարան, սառեցնես, հետո հանես. Արթուր Խաչատրյան