Սահմանվել են հաշտարարության ինստիտուտի զարգացմանը և ոլորտի բարեփոխմանն ուղղված կարգավորումներ
Մեր երկրում հաշտարարության ինստիտուտի կայացմանը և զարգացմանը, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանն ուղղված նախաձեռնություն է ներկայացրել Կառավարությունը:
Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում «Հաշտարարության մասին» և կից մի շարք օրենքներում: Հարցն ԱԺ հոկտեմբերի 4-ի նիստում առաջին ընթերցումով քննարկման է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը, տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը:
Նախատեսվող կարգավորումներով որոշ ընտանեկան գործերով նախքան դատարան դիմելը սահմանվել է պարտադիր հաշտարարություն իրականացնելու պայման, մասնավորապես, որոշ ընտանեկան գործերով մինչ դատարան դիմելը կնախատեսվի պարտադիր հաշտարարության պահանջ: Նշված վեճերով կողմերը կկարողանան դատարան դիմել միայն այս արտադատական կարգը պահպանելուց հետո: Նշված կանոնի մասով առաջարկվել են որոշ բացառություններ, օրինակ՝ եթե հնարավոր չլինի հաշտարարություն նշանակել, ապա կողմը կկարողանա առանց արգելքի դիմել դատարան:
«Պարտադիր հաշտարարության ինստիտուտի սահմանման առումով կարևոր է նշել, որ կողմերը չեն զրկվում դատական պաշտպանության իրավունքից և հնարավորություն ունեն դիմելու դատարան վեճի լուծման արտադատական կարգի իրացումից հետո, ինչը համահունչ է նաև ՄԻԵԴ դատական պրակտիկային»,- ասել է փոխնախարարը:
Սահմանվել է առցանց հաշտարարության իրականացման հնարավորություն՝ տեսաձայնային հաղորդակցության միջոցների կիրառմամբ: Սահմանվել են հաշտարարի թեկնածուի ընտրության և նշանակման էլեկտրոնային կարգը, հաշտարարների որակավորման գործընթացի կատարելագործմանն ուղղված իրավակարգավորումները: Նախատեսվել են հաշտարարին կարգապահական պատասխանատվության ենթարկելու առիթներն ու հիմքերը, կարգապահական վարույթի առանձնահատկությունները:
Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի՝ լիցենզավորված հաշտարարների վերալիցենզավորման հնարավորությանը վերաբերող հարցին անդրադառնալով՝ Գրիգոր Մինասյանը տեղեկացրել է, որ գործող հաշտարարները 6 ամսվա ընթացքում վերապատրաստման միջոցով լիցենզիան թարմացնելու հնարավորություն կունենան: Վերապատրաստումից հրաժարվելու դեպքում վերջիններս կզրկվեն լիցենզիայից:
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հարցի վերաբերյալ դրական եզրակացություն է տվել. այս մասին հայտնել է պատգամավոր Արփինե Դավոյանը: