1319 դիտում
19:12 21-04-2016
Հայաստանը շարունակում է ՀՀ դատական համակարգի բարեփոխմանն ուղղված աշխատանքները. Արդարադատության նախարար
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է եվրոպական ժամանակակից չափորոշիչներին համահունչ աշխատանքները՝ ուղղված ՀՀ դատական համակարգի բարեփոխմանը:
Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝
Սոֆիայում մեկնարկած «Դատական համակարգի անկախության և անկողմնակալության ամրապնդումը որպես նախապայման Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում օրենքի գերակայության համար» խորագրով բարձրաստիճան համաժողովի ժամանակ: Այդ համատեքստում նախարարը կարևորել է Իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ. ռազմավարական ծրագիրը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին ՀՀ Նախագահի կարգադրությունը:
Նրա խոսքով՝ այս ռազմավարական ծրագիրն ընդգրկում է քրեական, քաղաքացիական և վարչական արդարադատությունը, ինչպես նաև դատական համակարգի ինստիտուցիոնալ զարգացումը:
Արփինե Հովհաննիսյանը հատկանշական է համարել նաև 2015 թվականի հանրաքվեի արդյունքում ընդունված նոր Սահմանադրությունը, որն ապահովում է իրավունքի գերակայության սկզբունքի շարունակական ամրապնդումը, մարդու հիմնարար իրավունքները և ազատությունները, դատական համակարգի անկախությունը երաշխավորող սահմանադրական ընթացակարգերի զարգացումը: Այդ առումով նախարարը կարևորել է ԵԽ մասնակցությունը՝ նոր Սահմանադրությանը համահունչ Դատական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքներում:
Հիշեցնենք, որ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցող բարձրաստիճան համաժողովի նպատակը Եվրոպայի խորհրդի և նրա անդամ պետությունների միջև երկխոսությունը խթանելու հնարավորության ստեղծումն է՝ ուղղված անկախ և անկողմնակալ դատական համակարգի ապահովմանը:
Համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների մոտ երկու հարյուր պատվիրակներ՝ արդարադատության նախարարներ, դատական համակարգի բարձրաստիճան անդամներ, ինչպես նաև ԵԽ կառույցների և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նմանատիպ նյութեր
1612 դիտում
16:25 21-04-2016
Արդարադատության նախարար. Հայաստանը շարունակում է ՀՀ դատական համակարգի բարեփոխմանն ուղղված աշխատանքները
2895 դիտում
17:26 15-11-2017
«ԲիզՊաշտպան»․ տեղի ունեցավ բիզնեսի միջավայրի բարեփոխմանն ուղղված հարթակի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1338 դիտում
23:50 04-10-2022
Սահմանվել են հաշտարարության ինստիտուտի զարգացմանը և ոլորտի բարեփոխմանն ուղղված կարգավորումներ
Այս բաժնից
2176 դիտում
10:20 05-02-2025
«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը». Հենրիխ Մխիթարյան. «Ազատություն»
1054 դիտում
10:15 05-02-2025
Հալալ է ռուսներին, որ Մեղրիի փոխանակման ռուս-թուրքական ծրագիրը գցել են ամերիկացիների գրպանը. «ՉԻ»