211652_close_icon
views-count979 դիտում article-date 10:43 02-10-2022

Արևմուտքն արդեն ներգրավված է Ռուսաստանի հետ 3-րդ համաշխարհային պատերազմի մեջ, բայց չի նկատում դա․ Ֆիոնա Հիլ

Արեւմուտքն արդեն ներգրավված է Ռուսաստանի հետ երրորդ համաշխարհային պատերազմի մեջ, բայց չի նկատում դա, The New Yorker-ին ասել է Ռուսաստանի հարցով Սպիտակ տան նախկին խորհրդական Ֆիոնա Հիլը։

Նրա կարծիքով, շատ ներկայիս մեկնաբանություններում կա ինքնախաբեության տարր այն մասին, որ Վաշինգտոնը եւ Արեւմուտքը կշարունակեն աջակցել Ուկրաինային՝ խուսափելով Ռուսաստանի հետ հակամարտությունից: Նա նշել է, որ աշխարհն արդեն երրորդ համաշխարհային պատերազմի վիճակում է, անկախ նրանից՝ մենք դա ընդունում ենք, թե ոչ։ «Մենք երկար ժամանակ ներքաշված ենք դրա մեջ եւ ի վիճակի չենք հասկանալ դա»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր