211652_close_icon
views-count20056 դիտում article-date 11:22 30-09-2022

Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Hyundai-ն ու ՎԱԶ 21099-ը, կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22։30-ի սահմաններում Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ՝ 23-ամյա Նարեկ Հայրապետյանի վարած Hyundai մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 56-ամյա Սմբատ Ալեքսանյանի վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Ս. Ալեքսանյանի ուղևոր՝ Արագածոտնի մարզի բնակիչ, 48-ամյա Սամսոն Մխիթարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արթուր Բդոյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Ֆիշյանը։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի  պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է  Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու քննիչի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Hyundai-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Երկու ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի, և օպերատիվ են գործել «Վաղարշապատ» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 107+
107+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր