Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ Հրազդանում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Toyota Camry»-ն, «ՎԱԶ 21099»-ը և «Hyundai Tiburon»-ը․ վերջինի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում բախվել են 24-ամյա Հարություն Խ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի, 34-ամյա Սարգիս Ա․-ի վարած «ՎԱԶ 21099» մակնիշի, 27-ամյա Սպարտակ Գ․-ի վարած «Toyota Camry» և 42-ամյա Մուսա Տ․-ի վարած «Hyundai Tiburon» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։
Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Hyundai Tiburon»-ի վարորդ Մուսա Տ․-ն վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։