696 դիտում
21:51 29-09-2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Vbet ընկերությանը բեղմնավոր համագործակցության համար
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Vbet ընկերության` շուրջ 4 տարվա արդյունավետ համագործակցությունը մոտեցավ ավարտին 2022թ. սեպտեմբերի 12-ին ուժի մեջ մտած ՀՀ Գովազդի մասին օրենքում կատարված փոփոխությունների հետևանքով։
Այն արգելում է վիճակախաղերի և շահումով խաղերի գովազդը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհակալություն է հայտնում Vbet ընկերությանը բեղմնավոր համագործակցության համար: Դրա շնորհիվ հնարավոր դարձավ նոր մակարդակի բարձրացնել ակումբային մրցաշարերի կազմակերպումը, ներկայացվածությունն ու ճանաչելիությունը:
Միաժամանակ ուրախ ենք տեղեկացնել, որ ՀՖՖ-ն սկսել է համագործակցություն Fastex ընկերության հետ, համաձայն որի վերջինս դառնում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Հայաստանի գավաթի խաղարկության տիտղոսային հովանավոր:
Այսպիսով, Հայաստանի Պրեմիեր Լիգայի և Հայաստանի գավաթի խաղարկությունները 2022/23 մրցաշրջանում կկրեն Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա և Fastex Հայաստանի գավաթ անվանումները: Fastex-ը հանդիսանում է Web3 տեխնոլոգիայով առաջնորդվող էկոհամակարգ, որն իր մեջ ներառում է Fasttoken կրիպտոարժույթը, Fastex Verse մետավերս տիրույթը, Fastex Exchange կրիպտոարժույթի փոխանակման հարթակը, Fastex Pay կրիպտո վճարային համակարգը, ftNFT մարկետը, ինչպես նաև Fastex Chain բլոկչեյն հարթակը։
«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Vbet ընկերությանը՝ վերջին 4 տարիների ընթացքում հայկական ակումբային ֆուտբոլի կողքին լինելու համար․ մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերական հարաբերությունները։ Համոզված եմ նաև, որ Fastex ընկերության հետ համագործակցությունը ոչ պակաս արդյունավետ կլինի։ Հուսով եմ՝ Fastex-ի ներկայացվածությունը հայկական ֆուտբոլում զարգացման լրացուցիչ ազդակ կհանդիսանա», - ընդգծել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
«Ոգևորված հայկական ակումբային ֆուտբոլում վերջին տարիներին գրանցված առաջընթացով և հետաքրքրության աճով՝ մեծ ուրախությամբ և պատասխանատվությամբ ենք ընդունել ՀՖՖ-ի հետ համագործակցություն սկսելու հնարավորությունը: Վստահ ենք՝ մեր համատեղ ջանքերը կնպաստեն հայկական ֆուտբոլի կայուն վերելքին և նոր հնարավորություններ կբացեն հայկական ակումբների համար», - նշել է Fastex ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը:

Նմանատիպ նյութեր
1495 դիտում
14:03 29-03-2014
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ՈՒԵՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի լավագույն նախագծի դափնեկիր
1230 դիտում
19:06 01-04-2022
Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիան սկսում է նոր համագործակցություն Vbet ընկերության հետ
Այս բաժնից
478 դիտում
20:47 25-04-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարին
481 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
517 դիտում
20:21 25-04-2024
ՀՀ ԳԱԱ-ն և Աթենքի ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել