211652_close_icon
views-count1063 դիտում article-date 16:27 29-09-2022

Կառավարությունը 4 ճանապարհահատվածների շինարարության համար ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի

Կառավարությունը 4 ճանապարհահատվածների շինարարության համար ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ այդ ճանապարհահատվածներից մեկը Տաթև-Աղվանի հայտնի ճանապարհի 3 կտորներից մեկն է, որտեղ  հասկանալի պատճառներով որոշում է կայացվել տեղադրել 3-րդ շերտ, որպեսզի ճանապարհը կարողանա ծառայել նաև բեռնատար մեքենաների համար:

«Այսինքն՝ մենք  ծրագիրն ընդլայնում ենք: 13 կմ ճանապարհահատվածի շինարարության աշխատանքները  նախատեսվում է ավարտել հոկտեմբերին»,- ասաց նա:

Գնել Սանոսյանի խոսքով՝ մյուսը Տաթև-Աղվանի-Վերին Խոտանան գյուղի հատվածն է, որտեղ շրջանցիկ ճանապարհ է կառուցվում:

«Հաջորդը  Քաջարան-Մեղրի  8.2 կմ երկարությամբ հատվածն է, որի հիմնանորոգման աշխատանքները պետք  է ավարտվեն այս տարի: Մյուս ճանապարհահատվածը՝ Տավուշում 1.7 կմ  «Քոլագարի ճամբար» կոչվող հատվածն է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ  3 միլիարդ 61 միլիոն դրամ է կազմում հատկացվող գումարը, որից  45 միլիոնը տեխնիկական հսկողության, մնացածը շինարարության համար է:

Նմանատիպ նյութեր