1210 դիտում
12:36 23-05-2024
Կառավարությունը շուրջ 3 միլիարդ դրամ կհատկացնի 10 կրթահամալիր կառուցելու համար
Կառավարությունը 2 միլիարդ 920 միլիոն դրամի չափով գումար կհատկացնի 10 կրթահամալիր կառուցելու համար։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Նախագծով նախատեսվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կրթահամալիրների կառուցման համար նախատեսված գումարի շրջանակներում կատարել վերաբաշխում՝ 2 միլիարդ 920 միլիոն դրամի չափով՝ արդյունքում քաղաքաշինության կոմիտեից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցելով 10 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները»,- ասաց Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարը նշեց, որ կրթահամալիրներ կկառուցվեն Արագածոտնի մարզի Ճարճակիս գյուղում, Գեղարքունիքի մարզի Կախակն, Արեգունի, Փոքր Մասրիկ, Մաքենիս գյուղերում, Լոռու մարզի Բազում, Միխայլովկա, Կաթնառատ, Գարգառ գյուղերում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի գյուղում։
«Այս նախագիծը ևս մեկ աշխատանք է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» խոշորածավալ ծրագրի, ինչպես նաև դպրոցների գույքային ու շենքային պայմանների բարելավման ընթացիկ ծրագրերի շրջանակներում»,- եզրափակեց նախարարը։

Նմանատիպ նյութեր
1375 դիտում
16:27 29-09-2022
Կառավարությունը 4 ճանապարհահատվածների շինարարության համար ավելի քան 3 միլիարդ դրամ կհատկացնի
1677 դիտում
08:19 05-11-2015
«Հայաստան համահայկական հիմնադրամին» 1.5 միլիարդ դրամ կհատկացնի կառավարությունը. «ՀԺ»
1688 դիտում
20:16 10-02-2017
Կառավարությունը մարզերի հրատապ խնդիրների լուծման նպատակով կհատկացնի 5 միլիարդ դրամ
Այս բաժնից
490 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
979 դիտում
11:59 27-01-2025
Շրջանառության մեջ է դրվում 20,000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամը