Կառավարության պարտքը 60,2 %-ից այս տարեվերջին կնվազի մինչև 53 %-ի, իսկ 2023-ին 50 տոկոսի սահմաններում կլինի. նախարար
Վերջին մակրոտնտեսական զարգացումները եւ դրամի արժեւորումը նպաստել են նրան, որ 2022-ի արդյունքներով արձանագրվի ՀՆԱ-ի նկատմամբ կառավարության պարտքի հարաբերության զգալի բարելավում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով 2023 թվականի բյուջեի նախագիծը, նշեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Եթե 2021-ի տվյալներով կառավարության պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կազմում էր 60,2 տոկոս, ապա այս տարվա արդյունքներով կլինի 53 տոկոսից ցածր սահմանում: Հաշվի առնելով կառավարության պարտքն ավելի կառավարելի ու անվտանգ միջակայքում կայունացնելու կարեւորությունը, նախատեսում ենք գալիք տարվա ընթացքում շարունակել այդ քաղաքականությունը: 2023-ին նոր պարտքային միջոցների ներգրավումը կիրականացվի այնպես, որ տարեվերջին կառավարության պարտքի հանրագումարը գտնվի ՀՆԱ 50 տոկոսի սահմաններում:
Դրանից ելնելով ծրագրում ենք, որ 2023-ին պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի ՀՆԱ 3,1 տոկոսը»,- ընդգծեց նախարարը: