5588 դիտում
09:59 30-04-2016
Կան կանխատեսումներ, որ տարեվերջին մեր պետական պարտքը կմոտենա 6 միլիարդ դոլարի սահմանագծին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի պետական պարտքը շարունակում է անշեղորեն աճել։ Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ պարտքը կազմել է արդեն 5 միլիարդ 196 միլիոն դոլար։ Փաստորեն մեկ տարվա ընթացքում մեր Պետական պարտքը աճել է 576 միլիոն դոլարով։
Սա անցած տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 12.4 տոկոսով։ Միևնույն ժամանակ այս նույն ընթացքում նվազել են մեր պետական բյուջեի եկամուտները։ Եթե անցած տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտները կազմում էին 517 միլիոն դոլար, ապա այս տարի՝ 500 միլիոն դոլար։ Մի խոսքով, ունենք պետական պարտքի 12.5 տոկոս աճ և բյուջեի եկամուտների 3.2 տոկոս նվազում։ Իսկ սա ցույց է տալիս, որ Հայաստանը գոյատևում է պարտքերի հաշվին։
Իսկ այն, որ պարտքերի աճին զուգահեռ պետական եկամուտները ոչ միայն համարժեքորեն չեն աճում, այլ շարունակում են նվազել, ցույց է տալիս, որ Հայաստանը գնում է դեպի սնանկացում։ Եթե սրան ավելացնենք, որ ոչ մի քայլ չի արվում մեր տնտեսության մոնոպոլիստական-օլիգարխիկ բնույթը փոխելու, կոռուպցիան նվազեցնելու, ստվերայնությունը կրճատելու ուղղությամբ, ապա ակնհայտ է, որ իշխանությունը մեր երկիրը դիտավորյալ և համառորեն է տանում դեպի սնանկացում։ Կան կանխատեսումներ, որ մինչև այս տարեվերջ մեր պետական պարտքը կմոտենա 6 միլիարդ դոլարի սահմանագծին»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1868 դիտում
10:23 05-02-2021
2021-ը՝ նոր հակառեկորդի տարի. տարեվերջին պետական պարտքը կհատի 9 մլրդ դոլարի շեմը. «Ժողովուրդ»
1105 դիտում
08:45 12-04-2024
ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի, սակայն չի հատի ՀՆԱ-ի 60%-ը. տնտեսական կանխատեսումներ․ «Ժողովուրդ»
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7774 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով