211652_close_icon
views-count4303 դիտում article-date 14:14 29-09-2022

Երեկ հարված հասցրած Ադրբեջանի ստորաբաժանումները գտնվել են ՀՀ տարածքում. Հայաստանի տարածքն օկուպացված է. վարչապետ

Երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արեւելյան հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական սադրանքն են իրականացրել եւ ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսեւորումն է: Ընդ որում,  ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել ՀՀ տարածքում եւ Ադրբեջանի ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի տարածքում: Սա ագրեսիայի շարունակությունն է, Հայաստանի տարածքը օկուպացված է, մեր դիրքորոշումը միանշանակ է ու աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն  ՀՀ տարածքից»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր