211652_close_icon
views-count919 դիտում article-date 16:58 29-09-2022

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Հայաստանում

Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.25-ին, Երևանի Գ. Նժդեհի փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 72-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 8.50-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու և Գ. Էմինի փողոցների խաչմերուկում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 60-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Ա. Մանուկյան փողոցում իրար են բախվել «Օպել», «ՎԱԶ- 2107» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21099»-ի 21-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 23-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել և ընկել ձորակը. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 15-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 6-րդ կմ-ին «Նիսան Իքսթրայլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 27-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Արզնի-Բյուրեղավան խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2101» և «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենաներ, «ԳԱԶ-24»-ի տանիքին գտնվող իրերը դիպել են նաև ճանապարհով ընթացող «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2101»-ի 40-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 11-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 14.50-ին, հիվանդանոցից ստացվել է հաղորդում, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության տեղափոխված 15-ամյա աղջիկը հայտնել է, թե վնասվածքները ստացել է վրաերթի հետևանքով:
Պարզվել է, որ սեպտեմբերի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Գորիսի Անկախության փողոցի շենքերից մեկի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցն անցնող 15-ամյա աղջկան:
Կատարվում է քննություն։
***
Սեպտեմբերի 28-ին, ժամը 14.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 37-ամյա քաղաքացի:
Պարզվել է, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 14-ի սահմաններում, Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի 118,5-րդ կմ-ին «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ճամփեզրի առվակում. 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր