211652_close_icon
views-count6830 դիտում article-date 18:18 28-09-2022

Ավտովթարի ենք ենթարկվել ես ու հորեղբորս աղջիկը՝ հիվանդանոցում գտնվող հորեղբորս տեսակցելուց հետո. Թալինի համայնքապետը մանրամասներ է հայտնում

Թալին համայնքի նորանշանակ ղեկավար Տավրոս Սափեյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր մասնակցությամբ երեկ տեղի ունեցած վթարին։

Սափեյանը գրել է․

«Հարգելի՛ քաղաքացիներ, հարազատներ, ընկերներ․

երեկվանից բազմաթիվ հեռախոսազանգեր եմ ստանում՝ սեպտեմբերի 27-ին Երևանում, ժամը 00։05-ի սահմաններում Հրազդանի կիրճում տեղի ունեցած ավտովթարի հետ կապված։

Ավտովթարի ենք ենթարկվել ես ու հորեղբորս աղջիկը՝ հիվանդանոցում գտնվող հորեղբորս տեսակցելուց հետո, ճանապարհին։

Ուզում եմ հայտնել, որ ավտովթարը տեղի է ունեցել ոչ իմ մեղքով․ բարձր արագությամբ, հանդիպակաց երթևեկելի գոտուց իմ մեքենային է բախվել մեկ այլ մեքենա։

Հայտնում եմ նաև, որ ես այսօր դուրս եմ գրվել հիվանդանոցից, ինքնազգացողությունս լավ է, շուտով կվերադառնամ աշխատանքի։

Այս պահին քրոջս առողջական վիճակը կայուն է, նա վիրահատվել է, առաջիկայում ևս մեկ վիրահատության պետք է ենթարկվի։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր առողջությամբ, սրտացավ են մեզ համար։

Շնորհակալ եմ բոլոր հեռախոսազանգերի, մաղթանքների համար։ Աստված պահապան բոլորիս»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 27-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։05-ի սահմաններում Հրազդանի կիրճում բախվել էին BMW մակնիշի 2 ավտոմեքենաներ։ 

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Նաիրիր» ԲԿ։

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի,  գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննեսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի,  բաժնի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և քննիչ  Նարեկ Ստեփանյանի գլխավորությամբ։ 

Քննիչ  Ն․Ստեփանյանի կողմից նախաձեռնվել էր վարույթ: 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր