Փրկարարները բնակելի տան պատին հայտնաբերված գյուրզա օձը տեղափոխեցին անվտանգ վայր
Հուլիսի 2-ին, ժամը 11.10-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի տներից մեկի արտաքին պատին օձ է նկատվել, որը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել են անվտանգ տարածք:
[b]ՀՀ ՏԿԱԻՆ[/b]